Ավստրալուհի Ռոբին Դենեմը Մասքին փոխարինել է Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում
Էլեկտրամոբիլների Tesla ամերիկյան արտադրողը հայտարարել է, որ տնօրենների խորհրդի նոր նախագահ է նշանակվել ավստրալուհի Ռոբին Դենեմը, որը կփոխարինի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովի (SEC) հետ համաձայնությամբ պաշտոնը թողած ընկերության հիմնադիր Իլոն Մասքին։
Դենեմը պաշտոնը կստանձնի անհապաղ եւ վեց ամսվա ընթացքում կթողնի Telstra ավստրալական հեռահաղորդակցական ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը: Այդ մասին ասված է Tesla-ի հաղորդագրության մեջ: Նախքան Telstra տեղափոխվելը Դենեմն աշխատել է հեռահաղորդակցական սարքավորումների Juniper արտադրողի օպերացիոն տնօրեն եւ գործադիր փոխնախագահ, իսկ դրանից առաջ 11 տարի Sun Microsystems-ում աշխատել է որպես միկրոչիպերի թողարկիչ: Tesla-ի տնօրենների խորհրդում ավստրալուհին աշխատում է 2014 թվականի օգոստոսից:
Մասքն իր կողմից ստեղծված ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը թողել է SEC-ի հետ համաձայնությամբ: Հանձնաժողովը համաձայնել է նրա վրայից հանել ընկերության բաժնետոմսերը գնելու մտադրության մասին Twitter-ում իր հաղորդագրություններով ներդրողներին մոլորության մեջ գցելու մեղադրանքները՝ պայմանով, որ նա կհեռանա այդ պաշտոնից եւ 20 մլն դոլար տուգանք կվճարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: