Բաժիններ՝

Չինաստանը Չժուհայի ավիասալոնում ներկայացրել է ազգային տիեզերակայանի բազային մոդուլը

Չինաստանն իր ազգային տիեզերակայանի բազային մոդուլի բնական մեծությամբ մակետն առաջին անգամ ներկայացրել է Չժուհայում անցկացվող Airshow China-2018 միջազգային ավիասալոնում: «Տյանհե» («Ծիր Կաթին») 17-մետրանոց մոդուլը ցուցադրվում է Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) ստենդի վրա։

Ընդամենը կայանը բաղկացած է լինելու երեք մոդուլներից՝ մեկ՝ բազային եւ երկու՝ լաբորատոր: Յուրաքանչյուրի զանգվածը կազմելու է մոտավորապես 20 տոննա:

Ուղեծիր բազային մոդուլի արձակումը ենթադրվում է իրականացնել 2019 թվականին Վենչանի տիեզերակայանից «Չանչժեն-5B» ծանր դասի կրող-հրթիռի օգնությամբ: Դրանից անմիջապես հետո բազային մոչուլին կծայրակցեն երկու լրացուցիչ մոդուլներ: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին: Ենթադրվում է, որ այն կգործի առնվազն տասը տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս