
ԲՀԿ-ում անորոշություն է. անգամ Ծառուկյանը չի կողմնորոշվում. Նոր հանձնարարություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, եւ ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի, կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի:
Ուրբաթ օրը Ծառուկյանը հանդիպել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ եւ նրանց հանձնարարել ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող թեկնածուներ գտնել:
Հիմա այդ պրոցեսն է, եւ տարածքային կառույցների ղեկավարները փորձում են մարդիկ գտնել, որ ուզում են ԲՀԿ-ին ձայն բերել, բայց գիտեն, որ պատգամավոր չեն ընտրվելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: