
«Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակությունները դաշինք կկազմե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ հնարավոր է ընտրություններից առաջ ձևավորվի նոր դաշինք «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակությունների միջև, ինչի շուրջ բանակցություններ են ընթանում:
«Նախնական համաձայնությունն արդեն կայացվել է։ Արեւմտամետների դաշինք կձեւավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ։ Անվանումը դեռ քննարկում են։ Գործելու է նախորդ ընտրությունների ժամանակ «ԱԴ»-ի հայտարարած սկզբունքը՝ ցուցակի բոլոր թեկնածուները կպահեն իրենց տեղերը, ինքնաբացարկի դիմումներ չեն պարտադրվի՝ ոչ մեկն իր տեղը որեւէ հանգամանքում չի զիջի մեկ ուրիշին։
Եթե որեւէ կուսակցություն ցուցակ է բերում որեւէ անկուսակցական հանրային գործչի, ապա վերջինս իրեն վստահած կուսակցության քվոտայով է տեղ զբաղեցնում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: