Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Նշան Ճավռշյանը Հովտաշեն գյուղի գյուղապետարանի դիմաց վերակառուցվող ճանապարհահատվածում իր վարած КамАЗ մակնիշի 341 SU 14 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 62-ամյա Սլավիկ Ավետիսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է, որից հետո վարորդը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արթիկի բաժին։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքվածները հայտնում էին, որ КамАЗ-ի վարորդը աշխատում էր ճանապարհաշինարարական ընկերությունում և Հովտաշեն գյուղում կատարում էին ճանապարհի կապիտալ կառուցման աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս