Բաժիններ՝

Իլոն Մասքը պաշտպանում է ԱՄՆ-ի տիեզերական զորքերի ստեղծման՝ Թրամփի որոշումը

SpaceX օդատիեզերական ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասքը հավանություն է տալիս ԱՄՆ-ի զինված ուժերի կառուցվածքում տիեզերական ուժերի ստեղծման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Մասքն այս մասին հայտարարել է Recode առցանց պորտալում հրապարակված հարցազրույցում։

Թրամփն ԱՄՆ-ի զինված ուժերի տիեզերական զորքերի ստեղծման կարգադրությունն արել է այս տարվա հունիսին: Պատասխանելով Recode-ի հարցերին՝ Մասքը հայտարարել Է, որ իրեն դուր է գալիս այդ գաղափարը, թեեւ ոմանց համար այն կարող է վիճելի լինել: Ավելի վաղ տիեզերական ուժերի ստեղծման Թրամփի որոշումը քննադատության է ենթարկվել մի շարք ամերիկացի օրենսդիրների կողմից, որոնք թերահավատություն են հայտնել այդ քայլի անհրաժեշտության վերաբերյալ: SpaceX-ի ղեկավարը ներկայիս իրադրությունը համեմատել է այն վեճերի հետ, որոնք տեղի են ունեցել 1947 թվականին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը՝ որպես Միացյալ Նահանգների զինված ուժերի առանձին տեսակ ստեղծելիս:

Ինչպես նշել է Մասքը, առաջին հերթին այդ զորքերը պետք է զբաղվեն տիեզերքում պաշտպանության ապահովմամբ: Սակայն, նրա խոսքով՝ տիեզերական ուժերը նաեւ կարող են «բավականին օգտակար» դեր խաղալ տիեզերքում հետազոտական առաքելություններին աջակցելիս, ինչպես նաեւ օժանդակություն ցույց տալ Երկիր մոլորակի սահմաններից դուրս «մարդկային քաղաքակրթության ընդլայնման»՝ այսինքն՝ մարդկանց կողմից այլ մոլորակների յուրացման ապագա ջանքերին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930