Բաժիններ՝

Հոգեբանները պարզել են` ինչպես երկարացնել արձակուրդի դրական արդյունքը

Ամերիկացի հոգեբաններն առաջարկել են արձակուրդի դրական արդյունքը երկարացնելու մի քանի եղանակ, այդ թվում՝ դրա մասին պատմել որքան կարելի է մեծ թվով մարդկանց: Այդ մասին հայտնել է Travel and Leisure-ը: Առաջին քայլն է՝ երջանկություն զգալ անկախ արձակուրդից, գիտակցել՝ ով եք դուք, ինչն է ձեզ դուր գալիս եւ, համապատասխանաբար, ինչ եք դուք ցանկանում անել ուղեւորության ժամանակ:

Հորդիբ Քուիդբահի՝ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականի հետազոտությունների համաձայն, երբ մարդիկ մտածում են այն մասին, թե ինչ է առջեւում՝ լինի դա արձակուրդ կամ սովորական կյանք, նրանք հակված են անտեսել իրենց անձի առանձնահատկությունները եւ անբավարար ուշադրություն դարձնել իրենց պահանջներին:

Չարժե լողափի հանգիստն ընտրել միայն այն բանի համար, որ սոցիալական ցանցերը խոսում են դրա տարածվածության մասին: Հոգեբանները նաեւ խորհուրդ են տալիս մտածել այն մասին, թե ինչն է ձեզ երջանիկ դարձնում արձակուրդում՝ կերակուրը, զվարճությունները, ռելաքսը. եւ մտածել, թե ինչպես դա ներմուծել առօրյա կյանք:

«Արձակուրդը հիանալի ժամանակ է, երբ մարդ կարող է առողջ սովորություններ ձեռք բերել, որոնց համար սովորաբար չի բավականացնում ժամանակը կամ էներգիան»,-ասում է դոկտոր Մեգան Ջոնս Բելը, որը կլինիկական հոգեբան է: Փորձագետները խորհուրդ են տալիս արձակուրդից բերել մի քանի հուշաիրեր, որոնք կօգնեն երջանիկ օրերը հիշել երկար ժամանակ, օրինակ՝ ոսկերչական իրեր, հագուստ կամ խոհարարական գիրք՝ տեղի ճաշատեսակները պատրաստելու համար:

Նաեւ, մի շարք հետազոտությունների համաձայն, որոնք հրապարակվել են Քոռնելի համալսարանի հոգեբանների կողմից, մարդիկ ավելի մեծ բավականություն են ստանում՝ պատմելով իրենց ձեռք բերած փորձի մասին, քան այն բանից, թե ինչ են գնել, ուստի շատ կարեւոր է ուղեւորությունից հետո տպավորությունները կիսել մյուսների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս