Երևանի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lada Samara 14», «Mercedes Benz E», «Mercedes Benz C», «Mercedes Benz S63» և «Nissan Sunny» մակնիշների ավտոմեքենաները:
Տուժածներ Գ. Ձ.-ն (ծնված 1949 թ.), Ե. Պ.-ն (ծնված 1990 թ.) և Յ. Դ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ձ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ե. Պ.-ինը և Յ. Դ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes Benz E, Mercedes Benz C և Nissan Sunny մակնիշների ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: