
«Ես աշխատում եմ այնպես, ասես պատրաստվում եմ մինչև կարիերայիս ավարտը մնալ «Տոտենհեմում»». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է ակումբում իր աշխատանքի մասին տպավորություններով:
««Մենք աշխատում ենք երկարաժամկետ ծրագրի ստեղծման ուղղությամբ: Այսօր ֆուտբոլում բոլորը սպասում են լավ արդյունքների ամենակարճ ժամանակահատվածում:
Դժվար է խոսել ծրագրերի մասին: Մենք միշտ մտածում ենք, թե ինչպես ենք հաղթելու արդեն վաղը: Եթե ակումբն ապագայի վերաբերյալ պլան չի պատրաստել, ապա, վերջիվերջո, անհաջողության կմատնվի:
Մենք մտածում ենք ոչ միայն այսօրվա մասին, այլև վաղվա մասին: Ինձ թվում է՝ սա հաջողության գլխավոր բանալին է: Ես աշխատում եմ այնպես, ասես պատրաստվում եմ մինչև կարիերայիս ավարտը մնալ «Տոտենհեմում»»,- ասել է Պոչետինոն Goal.com-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը