Բաժիններ՝

«Ուզում եմ «Արսենալի» պատմության մեջ ինչ-որ կարևոր բան անել». Ունայի Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կիսվել է Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման սպասումներով:

«Ես հավատում եմ «Արսենալի» խաղացողներին և մեր ամբողջ նախագծին: Մենք պետք է բարելավենք մեր խաղը, և յուրաքանչյուր հաջորդ հանդիպումը հնարավորություն է տալիս մեզ ավելին իմանալ մեր զարգացման մասին:

Ամեն օր մենք շարունակում ենք զարգանալ: Երբ ես ժամանեցի, այս ակումբում շատ դրական բաներ կային, հիմա ավելացել է իմ ոճը: Մենք գտնվում ենք ամենասկզբում, և մեզ դեռ շատ ժամանակ է պետք: «Լիվերպուլը» մեզ համար մեծ փորձություն կդառնա, և մենք կարող ենք երկրպագուներին ցույց տալ մեր տրամադրվածությունը և որակյալ խաղը նման ուժեղ թիմի հետ խաղում:

Ես ուզում եմ «Արսենալի» պատմության մեջ ինչ-որ կարևոր բան անել»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 3-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս