«Երբեք չեմ խնդրել Մեսսիին տեղափոխվել ինձ մոտ՝ «Բավարիա» կամ «Մանչեսթեր Սիթի»». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերքել է լուրերն այն մասին, թե ցանկանում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին հրավիրել իր ակումբ:
«Ես բազմիցս ասել եմ, որ երբեք չեմ խնդրել Լիոնել Մեսսիին տեղափոխվել ինձ մոտ՝ «Բավարիա» կամ «Մանչեսթեր Սիթի»: Երբեք:
Ես գիտեմ, թե որքան կարևոր է նա «Բարսելոնայի» համար: Ես երբեք չեմ քննարկել այս թեման, երբեք առաջին քայլը չեմ արել: Ես այս մասին հազար անգամ ասել եմ»,- Գվարդիոլային է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը