
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն բաց կթողնի մեկ ամիս ծնկի վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ֆուլհեմին» Լիգայի գավաթի խաղարկությունում, սակայն վնասվածքի պատճառով կորցրեց առաջատարներից մեկին՝ Կևին դե Բրույնեին. կիսապաշտպանը փոխարինվեց 85-րդ րոպեին՝ բախումից հետո:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բելգիացին վնասել է ձախ ծունկը, ինչի պատճառով նա դաշտ կվերադառնա ոչ շուտ, քան մեկ ամիս հետո, գրում է The Telegraph-ը:
Կևինը հաստատ բաց կթողնի նոյեմբերի 11-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» դերբին:
2018-19թթ. մրցաշրջանում անցկացրած 5 խաղերում Կևինը դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը