
Չինաստանը Պակիստանին օգնություն է խոստացել տնտեսական դժվարությունների հաղթահարման գործում

Չինաստանն անհրաժեշտ աջակցություն ցույց կտա Պակիստանին այդ երկրի կողմից տնտեսական բնագավառի դժվարությունների հաղթահարման գործում: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Կուն Սյուանյուն՝ ամփոփելով ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի եւ Պակիստանի վարչապետ Իմրան Խանի բանակցությունները:
«Այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ Չինաստանն անհրաժեշտ աջակցություն եւ օգնություն ցույց կտա Պակիստանին երկրի կողմից ներկայիս տնտեսական դժվարությունների հաղթահարման գործում»,- հայտարարել է դիվանագետը:
Ինչպես նշել է փոխնախարարը, բանակցությունների ընթացքում կառավարությունների ղեկավարները նաեւ քննարկել են Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի թեման՝ ուշադրություն նվիրելով սոցիալական կողմնորոշման եւ բնակչության բարեկեցության բարձրացման ծրագրերին:
Կուն Սյուանյուն հավելել է, որ հանդիպման շրջանակներում կողմերն արծարծել են նաեւ փոխադարձ համագործակցության այլ հարցեր, ներառյալ ահաբեկչության հակազդումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: