Վթար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին` ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին` խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել «OPEL» (վարորդը՝ Մ. Զ., ծնված 1985 թ.) և «FIAT» մակնիշերի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1959 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդները, «OPEL» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1987 թ) և «FIAT» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Կ.-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները և ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին: