
Հրդեհ Սևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 2-ին` ժամը 20:00-ի0,ն «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել՝ 21:38-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ 27 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան