ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կասկածում է Հայաստանում այսքան արագ ընտրությունների անհրաժեշտությանը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները բավական քիչ ժամանակ են թողել խորհրդարանի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների պատրաստման համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես, իրականում, անձամբ մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն ես զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր՝ Հայաստանի կառավարությունը համախմբում է ուզում, հանրային աջակցություն է ուզում, իր լեգիտիմության աջակցությունը»,- «Վալդայ» ակումբում բանակցությունների ժամանակ ասել է նա։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի օրը խորհրդարանի արձակման եւ օրենսդիր մարմնի ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու մասին մասին հրամանագիր է ստորագրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930