Բաժիններ՝

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ներկայացուցչին

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Քլեր Մեյթրոյին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Քլեր Մեյթրոյին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում և բարձր է գնահատում կոմիտեի շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԿԽՄԿ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցության ամրապնդման շուրջ։ Կարևորելով ԿԽՄԿ-ի առաքելությունը` նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ հումանիտար բնույթի գործընթացները չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս