«Հայաստանն ամենայն հավանականությամբ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից». Արմեն Սարգսյան

Երևանն, ամենայն հավանականությամբ, հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մինսկում լրագրողների հետ զրույցում:

«Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին (Յուրի Խաչատուրովին – հեղ.)»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա Հայաստանն իրավունք ունի որոշել՝ թողնել նրան գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ:

«Այս պահին որոշակի իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930