Բաժիններ՝

Զամբիայում 1,13 կիլոգրամ քաշով զմրուխտ են գտել

Մեծությամբ հազվագյուտ զմրուխտ են հայտնաբերել Զամբիայի հյուսիսի Կանեմ հանքակտրվածքի բանվորները: Բնակտորի քաշը կազմում է 5655 կարատ կամ 1,13 կիլոգրամ: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան: Զմրուխտն ստացել է հատուկ անուն՝ «Ինկալամու» (բեմբի լեզվից թարգմանած՝ «Առյուծ»): Այն «օժտված է գերազանց թափանցիկությամբ եւ հիանալի կանաչ գույնով՝ ոսկեգույն երանգավորմամբ», նշվում է Kagem Mining Ltd լեռնարդյունահանող ընկերության մամուլի տեղեկագրում:

Սպասվում է, որ բնակտորն այս տարվա նոյեմբերին կցուցադրվի Սինգապուրի աճուրդում: «Մենք բարձր որակի զամբիական զմրուխի պահանջարկի զարմանալի աճ ունենք աշխարհի խոշորագույն ոսկերչական բրենդների կողմից, հատկապես Եվրոպայում,-նշում է ընկերությունը:-Նրանք գնահատում են դրանց հագեցած երանգը եւ բացառիկ թափանցիկությունը»: Չի բացառվում, որ վաճառքից առաջ բնակտորը կսղոցվի մի քանի մասի:

Kagem Mining Ltd ընկերությունը երեք քառորդով պատկանում է լոնդոնյան Gemfields-ին, կանոնադրային կապիտալի 25 տոկոսը բաժին է ընկնում զամբիական պետական Industrial Development Corporation of Zambia-ին: Զմրուխտների պատմությունը հարուստ է բացառիկ գտածոներով: Դրանց թվում է, օրինակ, «Զմրուխտե Բուդդան»՝ 3600-կարատանոց բյուրեղը, որը հայտնաբերվել է 1994 թվականին Մադագասկարում, կամ «Պրեզիդենտը», որը արդյունահանվել է 1993 թվականին Ուրալում (1,2 կիլոգրամ կամ 6000-կարատ): Ամենախոշորը համարվում է այն զմրուխտը, որը 1974 թվականին գտնվել է Բրազիլիայում (28 կիլոգրամ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս