
ԱՄՆ-ում ռումբերի առաքման մեջ մեղադրվողի մոտ հնարավոր թիրախների ցուցակ են գտել. NBC

ԱՄՆ-ում ինքնաշեն պայթուցիկ սարքերով ծանրոցների առաքման մեջ մեղադրվող Սիզար Սեյաքի մոտ հայտնաբերվել է հնարավոր թիրախների ցուցակ, որն ավելի քան 100 մարդու անուն է ներառում: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Իրավապահ մարմիններում հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) աշխատում 1 կապի մեջ մտնել բոլոր այն անձանց հետ, ովքեր թվարկված են ցուցակում, եւ նախազգուշացնել նրանց: NBC-ի նյութում կոնկրետ անուններ չեն բերվում: Քննիչները չեն բացառում, որ մեղադրյալը կարող է ավելի շատ ռումբեր ուղարկած լինել, քան հայտնաբերվել են:
Հոկտեմբերի 29-ին Սեյաքը Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ, որտեղ պաշտոնական կարգով նրան ընթերցել են մեղադրանքները: Դատախազությունը նրան զրկել է մինչեւ դատավարության սկսվելը գրավով դուրս գալու հնարավորությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: