ՀՀԿ-ն որոշել է՝ «եթե մեռնել, ապա ոտքի վրա». Դավիթ Շահնազարյանն ու Վազգեն Մանուկյանը՝ ՀՀԿ ցուցակո՞ւմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն։ ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը։

Դավիթ Հարությունյանը կարծում է, որ գուցե պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա՝ նոր անուններով, իսկ «վարկաբեկված» անունները կարող են նստել գրասենյակում եւ օգնել ֆրակցիային։

Ցուցակի կազմմանը պետք է մասնակցեն տարածքային կառույցները, որպեսզի հասարակությունը զգա, որ ՀՀԿ-ն կա, շարունակվում է։

Հայտնիներն էլ պնդում են, որ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչեւ վերջին շունչը պայքարելով։ Ընդ որում, կարծում են, որ լայն ցուցակով պետք է ներկայանալ ընտրողին․ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Դավիթ Շահնազարյանին, Վազգեն Մանուկյանին, եւ կարծիք կա, որ նման գործիչներ պետք է ներկայացված լինեն իրենց ցուցակում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս