Հայտնաբերվել է դեղամիջոց, որն ունակ է հաղթելու Ալցհայմերի հիվանդությունը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գտնականներ հայտնաբերել են մի դեղամիջոց, որն ունակ է հաղթելու Ալցհայմերի հիվանդությունը: Նրանց հետազոտությունը հրապարակված է Nature Chemistry հանդեսում։ Ալցհայմերի հիվանդության գլխավոր առանձնահատկություններից մեկն այսպես կոչված բետա ամիլոիդի սպիտակուցի կուտակումն է ուղեղում, որը ճանաչողական խանգարումներ է առաջացնում:
Այն ստեղծում է թիթեղիկների նմանակ եւ ուղեղի մակերեւույթին միանում եզակի սպիտակուցների հետ, ինչը հանգեցնում է բջիջների զանգվածային ոչնչացման: Գիտնականների հայտնաբերած դեղն արգելակում է այդ թիթեղիկների ամրացմանն ուղեղի բջիջներին եւ, համապատասխանաբար, կանխում է դրանց ոչնչացումը: Համապատասխան նյութը գտնելու համար գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 32 հազար զանազան դեղամիջոցներ, որոնցից ամենախոստումնալիցը եղել է ALI6 դեղը:
Այդ միջոցը գիտնականները փորձարկել են մկների վրա: Թեստերի ընթացքում պատրաստուկը գրեթե լիովին կանխել է բջնջների՝ բետա-ամիլոիդի հարուցած ոչնչացումը: Բացի դրանից, գիտնականների խոսքով՝ ALI6-ն ունի երկու կարեւոր առանձնահատկություն:
Մասնավորապես, այն թունավոր չէ մարդու համար, ինչպես նաեւ ունակ է արյունահոսքից անցնելու ուղեղ, ինչն այն դեղերի կարեւորագույն հատկություններից մեկն է, որոնք կոչված են պայքարելու Ալցհայմերի հիվանդության դեմ: Գիտնականներն ընդգծում են, որ դեղամիջոցի արդյունավետությունը հաստատելու համար տակավին անհրաժեշտ է մի շարք թեստեր անցկացնել կենդանիների մասնակցությամբ, նախքան այն մարդկանց վրա փորձարկելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: