43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք ինքնապայթեցման նպատակով. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հաղորդել

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել կառավարության շենքում գրանցված միջադեպի վերաբերյալ: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031