Բաժիններ՝

«Մեզ համար կարևոր է պահպանել Դե Խեային, բայց ես վստահ չեմ, որ նա կմնա». Ժոզե Մոուրինիո

«Կարմիր սատանաները» կարող են կորցնել իրենց գլխավոր աստղին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է գործող պայմանագրի ավարտից հետո դարպասապահ Դավիդ Դե Խեայի՝ ակումբից հեռանալու մասին լուրերը:

«Ես վստահ չեմ նրանում, որ նա կերկարաձգի պայմանագիրը: Չեմ կարողանում ճիշտ անգլերեն բառն ընտրել: Եկեք տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի: Միայն ակումբը, Դավիդը և նրա ներկայացուցիչները գիտեն պատասխանը:

Ես միայն կարող եմ ասել այն, ինչը բոլորն առանց այն էլ գիտեն, թե ինչքան լավն է նա և որքան կարևոր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Եվ եթե ակումբն ուզում է ավելի ուժեղ դառնալ, այլ ոչ թե հակառակը, շատ կարևոր է պահպանել Դե Խեային»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:

Դե Խեայի պայմանագիրն ավարտվում է 2019թ. ամռանը: Իսպանացու նկատմամբ հավակնություններ ունի թուրինյան «Յուվենթուսը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս