
Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը շարունակում է մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 184 կգ, իսկ հրումում` 222: Երկամարտի 406 կգ արդյունքով վերջինս դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 413 կգ արդյունքով բելառուս Էդուարդ Զիազիուլինն էր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մեդալներ էին նվաճել Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը: