
Ալեքսանյանը և Չալյանը սկսում են պայքարն աշխարհի առաջնության մեդալների համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի վերջին երկու ներկայացուցիչները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցագորգ դուրս կգա 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ:
Գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը 1/16 եզրափակչում պայքարի կսկսի Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Հյոն Ուի հետ գոտեմարտով:
Նախօրեին Հայաստանն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում: 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձավ բրոզե մեդալակիր: