Բաժիններ՝

Շոտլանդական փխրուն թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 260 գ
2. Կարագ – 225 գ
3. Աղ – 1/4 թ/գ
4. Շաքարի փոշի – 60 գ
5. Վանիլին – 4 գ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ մաղել ալյուրը աղի հետ:

2. Մեկ այլ թասի մեջ լավ հարել կարագը:

3. Կարագի մեջ ավելացնել շաքարի փոշին և վանիլինը:

4. Իրար խառնել կարագային և չոր խառնուրդները: Լավ խառնել և 15 րոպեով ուղարկել սառնարան:

5. Այդ ընթացքում ջեռոցը տաքացնել մինչև 150 աստիճան:

6. Խմորից թխվածքաբլիթներ ձևավորել, շարել տապակին՝ իրարից 2 սմ հեռավորության վրա: Թխել ջեռոցում մոտ 20-30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031