
Պոգբան հաջորդ ամռանը ցանկանում է վերադառնալ «Յուվենթուս»

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է վերադառնալ «Յուվենթուս»:
Ըստ աղբյուրի տվյալների՝ կիսապաշտպանը պատրաստ է դիտարկել թուրինյան ակումբ վերադառնալու տարբերակը հաջորդ ամռանը:
Պետք է նշել, որ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի «Յուվենթուսի» հետ խաղից առաջ Պոգբան ջերմ ողջունեց իտալացիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:
Հիշեցնենք, որ Պոգբան բարդ հարաբերությունների մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:
25-ամյա Պոգբան հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2012-16թթ., իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը