Բաժիններ՝

Թուրքիան աշխարհում 3-րդն է երեխաների դեմ սեռական բռությունների թվով

Վերջին 10 տարում Թուրքիայում երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործերի թիվը 4 անգամ աճել է։ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝  այդ թիվը 10 տարում կազմել է 153․139։

Մերսինի Փաստաբանների պալատի նախագահ Բիլգին Յեշիլբողազն ուշադրոթյուն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան աշխարհում 3-րդ տեղում է երեխաներին սեռական շահագործման ենթարկելու ցուցանիշոով։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ պետությունը բավարար չափով չի պայքարում երեխաների շահագործման և երեխաների նկատմամբ սեռական բռնությունների դեմ, չի սահմանում բավականաչափ խիստ պատիժներ, չի կանխում երեխաների շահագործումն աշխատանքի մեջ։

«Փողոցներում ապրող շուրջ 25․000 երեխա ենթարկված է սեռական ոտնձգությունների վտանգին։ Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ ամենից հաճախ սեռական բռնության են ենթարկվում 7-14 տարեկան երեխաները։ Տարեկան միջինում 7․000 երեխա ենթարկվում է սեռական բռնության։ Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Թուրքիան երեխաների սեռական շահագործման առումով աշխարհում 3-րդ տեղում է, և նման դեպքերը տարեցտարի ավելանում են», – նկատել է տվել Յեշիլբողազը։

sozcu.com.tr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս