Բաժիններ՝

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն` միևնույն ժամանակ ռեկորդ սահմանելով:

Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնության 85 կգ քաշային կարգում Կարապետյանի պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող է անցել  և ի վերջո նա գլխավերևում պահել է 176 կգ. դա Եվրոպայի նոր ռեկորդ է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 193 կգ: Երկարմարտի 369 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկաների չեմպիոն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Բաբակյանը, Կարեն Ավագյանը և Հակոբ Մկրչտյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031