
«Հուսով եմ՝ «Լիվերպուլը» կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում». Մոհամեդ Սալահ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ամփոփել է «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղի արդյունքները (4:0): Այդ խաղում եգիպտացին դուբլ ձևակերպեց:
«Շատ երջանիկ եմ, որ խփեցի 50-րդ գոլը «Լիվերպուլի» կազմում: Սակայն, ինչպես արդեն ասել եմ, գլխավորը թիմն է: Ուրախ եմ, որ օգնեցի թիմին հասնել հաղթանակի:
Հուսով եմ՝ «Լիվերպուլը» կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգան: Մեզ երկար ճանապարհ է սպասվում, բայց ես հուսով եմ, որ մենք կշարունակենք լավ խաղալ և անել այն, ինչ անում էինք նախորդ մրցաշրջանում»,- Սալահի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Լիվերպուլն» ակտիվում ունենալով 6 միավոր՝ գլխավորեց С խմբի մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը