Բաժիններ՝

Հերացու փողոցում բեռնատարը կողաշրջվել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 07:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հերացու փողոցում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1965 թ.) կողաշրջվել է` վնասելով ճամփաբաժան սալիկները (3 հատ). տուժածներ չկան:

Փրկարարները Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ միասին ուղղել են բեռնատար ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031