Կարեն Կարապետյանը պաշտոն կստանա

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կարող է դառնալ ռուսական «Зарубежнефть» պետական ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրը, Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այս պահին զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը, ով «Интер РАО» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է:

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ նման նշանակման հրաման չկա, սակայն չի հերքել այդպիսի հրամանի նախապատրաստման հնարավորությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031