Աշոտ Ղահրամանյանը 20 օր է՝ գտնվում է արտերկրում՝ բուժման նպատակով

Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Որոշ լրատվամիջոցներ անհայտ աղբյուրներից լուրեր են տարածել, որոնց համաձայն՝ Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է:

Աշոտ Ղահրամանյանի հարազատները հերքում են վերոնշյալ տեղեկատվությունը՝ փաստելով, որ նա մոտ 20 օր է արդեն, ինչ գտնվում է արտերկրում՝ բուժման նպատակով:

Անհիմն տեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին խորհուրդ է տրվում չզբաղվել ապատեղեկատվության մատուցմամբ՝ խուսափելու համար իրենց իսկ հեղինակության արատավորումից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031