Բաժիններ՝

«2000 թվականի դրությամբ կալանավայրերում ունեինք 7000-ից ավել կալանավորներ, այսօր՝ 1920. Սա շատ լավ է»

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ 1920 մարդ է մնացել: Այսպիսի ցածր ցուցանիշ առանց համաներում իրականացնելու Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չի եղել: Սա մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է, դատական համակարգում իրավակիրառական պրակտիկան փոխելու արդյունք է: Նաև այն չափով և այն ծավալով չի կիրառվում կալանքը, որքան նախկինում: Օգտագործվում են նաև այլընտրանքային խափանման միջոցներ, սա երկրում իրականացված բարեփոխումների դրսևորումն է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Գերազանց աշխատանք է։ Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, որ միակ նախարարն է, որ փոխնախարարների կազմում ընդհանրապես փոփոխություն չկատարեց։ Եվ սա դեռ միայն տեսանելի աշխատանքն է, այնինչ հիմնական աշխատանքը տեսանելի չէ։

2000 թվականի դրությամբ կալանավայրերում ունեինք 7000-ից ավել կալանավորներ, այսօր՝ 1920: Սա շատ լավ է։ Բայց մի որոշ դադարից հետո անհրաժեշտ կլինի վերանայել պատիժների քաղաքականությունը, որ քրեական պատիժները կատարեն իրենց կանխարգելիչ դերը»։

«Քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ 1920 մարդ է մնացել: Այսպիսի ցածր ցուցանիշ առանց համաներում…

Gepostet von Ara Ghazaryan am Mittwoch, 24. Oktober 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս