Բաժիններ՝

Պատահար Աշտարակի խճուղում

Հոկտեմբերի 25-ին` ժամը 04:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գևորգ Չաուշի փողոցի թիվ 5/1 շենքի մոտակայքում բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Է. Աս.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Է. Աբ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս