Անտեղյակ քաղաքացիները սվիններով էին արձագանքել Փաշինյանին վարչապետ «չընտրելու» կոչին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ վարչապետ ընտրող խորհրդարանին երեկ իշխանությունը հորդորում էր չընտրել Նիկոլ Փաշինյանին, որ ԱԺ-ն արձակվի, եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կայանան: Ու թեպետ կոչ էին արել ժողովրդին՝ ՀՀԿ-ի դավադրությունից խուսափելու համար հավաքվել ԱԺ շենքի մոտ, սակայն իրավական նյուանսներից անտեղյակ քաղաքացիները սվիններով էին արձագանքել Փաշինյանին վարչապետ «չընտրելու» կոչին, եւ ԱԺ շենքի մոտ հազիվ 10-20 մարդ էր եկել:

Սակայն անակնկալներ չեղան՝ Փաշինյանը չընտրվեց, ինչի կապակցությամբ նրան շնորհավորեց Արա Բաբլոյանը: Ձեռնպահ քվեարկեց «Ելք»-ը, միակ «դեմը» Սամվել Ալեքսանյանն էր, ով բառացի էր ընկալել, որ պետք է չընտրել։ Լֆիկ Սամոն, ով սերտ համագործակցում է նոր իշխանությունների հետ, գործարարների օթյակում մենակ էր:

Նիստն ընթացավ Փաշինյանին փառաբանելու մթնոլորտում, որտեղ անվիճելի առաջատարը Տիգրան Ուրիխանյանն էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031