Մանդարինային կարկանդակ՝ ընկույզով
Բաղադրիչներ
1. Մաղած ալյուր – 1 բաժակ
2. Թթվասեր – 1 բաժակ
3. Կարագ – 200 գ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Ձու – 2 հատ
6. Վանիլին – 1 տուփ
7. Փխրեցուցիչ – 1 տուփ
8. Մանդարին – 4-5 հատ
9. Սև շոկոլադ – կես սալիկ
10. Ընկույզ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կարագը հալեցնել միկրոալիքային վարառանում:
2. Ավելացնել շաքարավազ և հարել:
3. Ավելացնել ձու, վանիլին, թթվասեր, ալյուր:
4. Մանդարինը շերտատել:
5. Մանր աղալ շոկոլադը և ընկույզը:
6. Ավելացնել խմորին և խառնել:
7. Շերտատած մանդարինը շարել պերգամենտով պատված և յուղած կաղապարի մեջ:
8. Զանգվածը լցնել մանդարինի վրա:
9. Թխել 180 աստիճան ջեռոցում 45-60 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը