Բաժիններ՝

Իտալիայում Apple-ին և Samsung-ին տուգանել են սմարթֆոնների աշխատանքի տեմպը նվազեցնելու համար

Իտալիայի հակամենաշնորհային մարմինը (AGCM) Apple եւ Samsung ընկերություններին ընդհանուր առմամբ 15 մլն եվրոյով տուգանել է նրանց կողմից արտադրված սմարթֆոնների աշխատանքի տեմպը կանխամտածված նվազեցնելու համար: Այդ մասին ասված է ծառայության հաղորդագրության մեջ:

Apple-ի եւ Samsung-ի նկատմամբ հետաքննությունը Իտալիայի իշխանություններն սկսել էին 2018 թվականի հունվարին: Հակամենաշնորհային մարմնի վարկածի համաձայն, ընկերությունները կանխամտածված որդեգրել են այնպիսի առեւտրային քաղաքականություն, որն ուղղված էր առանձին դետալների թերությունների օգտագործմանը՝ իրենց տեխնիկայի արտադրողականությունը նվազեցնելու համար, որպեսզի սպառողներին համոզեն գնելու նոր մոդելներ»: Բացի այդ, արտադրողներն օգտատերերին առաջարկում էին նորացնել ծրագրային ապահովումը՝ չնախազգուշացնելով սարքերի աշխատանքի համար դրա հետեւանքների մասին:

«Համակողմանի հետաքննության ընթացքում AGCM ծառայությունը պարզելէ, որ Apple եւ Samsung ընկերություններն անազնիվ առեւտրային գործունեություն են իրականացրել՝ շարժական հեռախոսների համար թողարկելով ներսարված ծրագրային ապահովման մի շարք նորացումներ, ինչը լուրջ խախտումների է հանգեցրել սարքերի աշխատանքում՝ այդ կերպ արագացնելով դրանց փոխարինման գործընթացը»,-ասված է ծառայության հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ Սպառողների իրավունքների օրենսգրքի 20, 21, 22 եւ 24 հոդվածների խախտման համար Samsung ընկերությունը պետք է տուգանք վճարի 5 մլն եվրոյի, Apple ընկերությունը՝ 10 մլն եվրոյի չափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս