Բաժիններ՝

Լոնդոնում կանգնեցրել են Հարի Փոթերի մասին ֆիլմերի վիթխարի կախարդական փայտիկները

Լոնդոնում՝ Միլենիում կամրջի եւ Սուրբ Պողոս տաճարի միջեւ ընկած տարածքում, կանգնեցրել են Հարի Փոթերի մասին ֆիլմերի չորսուկես մետր բարձրությամբ կախարդական փայտիկները: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:

Փայտիկները, որոնք առկայծող լույսով ամեն երեկո լուսարձակում են 18:45-ից մինչեւ 22:45-ը, այն ինստալացիայի բաղկացուցիչ մասն են, որն ստեղծվել է քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ:

Այդ կերպ պլանավորվում է ուշադրություն հրավիրել Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակի բարեգործական հիմանդրամի նկատմամբ: Նաեւ ստեղծագործության մեջ հնչել է կախարդանքի խոսք, որը լույս է առաջացնում: Փայտիկները կարելի է տեսնել մինչեւ փետրվարի 18-ը:

Դրանք արդեն գրավել են զբոսաշրջիկների մեծ ուշադրությունը, որոնց թվում քիչ չեն գրողի ստեղծագործության երկրպագուները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031