
Ձեռքից սմարթֆոնը բաց չթողնող չինուհու մատները դադարել են ծալվել

Չինաստանի Չանշա քաղաքի բնակչուհին, որը մի շաբաթ ձեռքից բաց չի թողել սմարթֆոնը, չի կարողացել ծալել մատները: Այս մասին հայտնել է AsiaOne-ը:
Կինը գնացել է արձակուրդ եւ օրեր շարունակ հեռախոսը պահած նստել՝ այն ցած դնելով սոսկ գիշերը: Որոշ ժամանակ անց սկսել է ցավել նրա աջ ձեռքի դաստակը, եւ դադարել են ենթարկվել մատները:
Ինչպես պարզաբանել են բժիշկները, թմրելու պատճառ է դարձել տենոսինովիտը՝ ջլի ձուսպաթաղանթի բորբոքումը: Այժմ կինը վերստին կարողանում է ծալել մատները, սակայն նրան նախազգուշացրել են սմարթֆոնը պարբերաբար մի մի կողմ դնելու եւ ձեռքերին հանգիստ տալու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.facebook.com/pearvideocn/videos/2166738133577222/