Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է իտալացի գրող Անտոնիա Արսլանին և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արծարծվել են Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման այցելություններն Արցախ դարձել են պարբերական, ինչը կարեւոր է հայագիտական հետազոտությունների եւ գիտական ոլորտում Արցախի ու տարբեր երկրների փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս