
«Բոնուչին և Կելինին կարող են պաշտպանությունում խաղի վարպետություն դասավանդել Հարվարդում». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին բարձր գնահատեց թուրինյան պատը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բարձր է գնահատել «Յուվենթուսի» պաշտպաններ Լեոնարդո Բոնուչիի և Ջորջիո Կելինիի խաղը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
«Պարոն Բոնուչին և պարոն Կելինին կարող են պաշտպանության կենտրոնում խաղի վարպետություն դասավանդել Հարվարդում: նրանք անհավանական էին, ուղղակի անհավանական»,- Ժոզեի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
«Յուվեն» Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Թուրինցիները հավաքելով 9 միավոր՝ զբաղեցնում են առաջին տեղը H խմբում: «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրած 3 խաղերից հետո ակտիվում ունի 4 միավոր և գրավում է 2-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը