Բաժիններ՝

Facebook-ը ներկայացրել է Messenger-ի նոր տարբերակը

Facebook սոցիալական ցանցը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ թողարկում է հաղորդակցությունների ակնթարթային փոխանակման իր հավելվածի` Messenger-ի, նոր՝ չորրորդ, տարբերակը: Այդ մասին ասված է սոցցանցի բլոգում:

«Այսօրվանից սկսած՝ մենք թողարկում ենք Messenger-ի նոր, պարզեցված տարբերակը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ինչպես ասվում է բլոգում, Facebook-ում պարզաբանել են, որ սոցցանցի օգտատերերի ավելի քան 70 տոկոսը Messenger-ի օգտագործման պարզությունը համարում է գլխավոր գերակայությունը, ինչի կապակցությամբ հավելվածի նոր տարբերակն ունի պարզեցված ինտերֆեյս:

Facebook-ի ստորաբաժանման փոխնախագահ Սթեն Չադնովսկու խոսքով, որը պատասխանատու է Messenger-ի համար, հավելվածի բարեփոխված տարբերակը կդառնա այն հիմքը, որի օգնությամբ ընկերությունը կկարողանա ներդնել ավելի արագագործ եւ հզոր գործառույթներ: Նորացված Messenger-ում իննի փոխարեն կլինի միայն երեք ներդրուկ, ինչպես առաջ էր:

Ինչպես նշել է Չադնովսկին, որի խոսքը մեջբերում է CNBC հեռուստաալիքը, նման պարզեցումը, նրա կարծիքով, օգտատերերին թույլ կտա հասկանալ, որ Messenger-ի օգնությամբ հավասարապես հարմար է շփվել ինչպես ընկերների հետ, այնպես էլ քննարկել բիզնեսին վերաբերող գործեր: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում յուրաքանչյուր ամիս Messenger-ի օգնությամբ ուղարկվում են մոտավորապես 10 մլրդ հաղորդագրություններ: Հավելվածի ակտիվ օգտատերերի միջին թիվը կազմում է ամսական շուրջ 1,3 միլիարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031