Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները ռազմական կիրառելիություն չունեն. ԱԳՆ

Ադրբեջանին ամերիկյան կողմի վաճառած ուղղաթիռները քաղաքացիական կիրառության են, դրանք ռազմական կիրառելիություն չեն կարող ունենալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով լրագրողի՝ Ադրբեջանի կողմից իտալական ուսումնավարժական ինքնաթիռներ գնելու հարցին՝ Նաղդալյանը պատասխանեց. «Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես գտնվել է հայկական կողմի օրակարգում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին և անկայունության տարածմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031