Եվրախորհուրդը սաուդցի լրագրող Հաշքաջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն է պահանջում
Եվրոպական միությունը պահանջում է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Եվրոպան շահագրգռված է բոլոր մանրամասնությունների բացահայտմամբ, անկախ այն բանից, թե ով էկանգնած այդ արարքի հետեւում»,-ասել է նա: Տուսկը Հաշքաջիի սպանությունը որակել է «սարսափազդու հանցագործություն»: «Վստահ եմ, որ դուք թույլ չեք տա, որ Եվրոպան, նրա պետությունները եւ ինստիտուտները ներքաշվեն ինչ-որ կասկածելի խաղերի մեջ»,-ասել է նա՝ դիմելով եվրոպացի պատգամավորներին:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի էր էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: