Աննա Նաղդալյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ Գլազևի հայտարարության մասին

Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ, Նաղդալյանը նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչն այս մասով արդեն հայտարարություն է արել  է և ասել, որ նման հարց օրակարգում չկա:

«ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է, որ անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել  ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031