Բաժիններ՝

Շունը տիրոջ ուշադրությունը գրավելու համար հեռախոսը դուրս է հրում նրա ձեռքից

Հետաքրքիր է՝ շներն ինչպես են ընկալում այն մարդկանց, որոնք ամբողջ օրն անհասկանալի ուղղանկյունի են պահում ձեռքներին եւ չեն կարողանում դրանից բաժանվել: Այս տեսանյութի հերոսը դարձել է հենց նրանցից մեկը, որն ամբողջովին տարված է սմարթֆոնով։

Մինչդեռ այդ տղամարդու լավագույն ընկերոջը՝ Բին անունով շանը, իրադարձությունների նման ընթացքն այնքան էլ դուր չի գալիս: Տեսանյութի կադրերում երեւում է, թե ինչպես է Բինը կանգնել պառկած տիրոջ կողքին եւ թաթով բոթում է ուսը՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը: Երբ կենդանին հասկանում է, որ դա անիմաստ է, նա պարզապես ցած է հրում սմարթֆոնը տիրոջ ձեռքից:

Այսպես կրկնվում է եւս մի քանի անգամ, մինչեւ որ միայնակ Բինը հասկանում է, որ ուժով ոչինչ չի ստացվի, եւ իր հետ ոչ ոք չի խաղալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031