Բաժիններ՝

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը`բողոքարկելու Հայաստանի եւ Ղրղզստանի կողմից կիրառվող հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք կապված են Ուկրաինայի արտադրության պողպատի խողովակների որոշ տեսակների հետ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին ասված է հոկտեմբերի 22-ին ԱՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերում:

Ուկրաինան նշել է, որ երկու երկրները պետք է աստիճանաբար կրճատեն մաքսատուրքերը, որոնք ավելին են, քան անհրաժեշտ է, հիմնված են սխալ որոշումների, ընթացակարգերի վրա:

Ուկրաինան արդեն ԱՀԿ նմանատիպ բողոք է ներկայացրել Ղազախստանի դեմ: ԱՀԿ կանոնների խախտման մեջ մեղադրվող երկրները 60 օր ունեն խնդրի կարգավորման համար, հակառակ դեպքում՝ Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ-ին՝ որոշում կայացնելու խնդրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031