Բաժիններ՝

Ուղևորափոխադրումները Հայաստանում՝ այս տարվա հունվար-օգոստոսին

Հայաստանում տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները կտրուկ աճել են

2018 թվականի օգոստոսին Հայաստանում ուղևորաշրջանառության ծավալը՝ ըստ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակների, կազմել 234.1 մլն ուղևոր-կմ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական ծառայության զեկույցից։ 2017 թվականի օգոստոսի համեմատ ցուցանիշը նվազել է 2.5%-ով։

Իսկ հունվար-օգոստոսի կտրվածքով ուղևորաշրջանառության ծավալը նվազել է 5.1%-ով և կազմել 1 649.9 մլն ուղևոր-կմ։

Նշենք, որ ուղևորափոխադրումների դինամիկան խիստ տարբերվում է՝ ըստ տրանսպորտի տեսակների։

Այսպես, երկաթուղային ուղևորափոխադրումները այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, չեն փոխվել՝ 16.6 մլն ուղևոր-կմ։ Իսկ հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկաթուղային ուղևորափոխադրումներն աճել են 6.4%-ով և կազմել 44.7 մլն ուղևոր-կմ։

Օդային տրանսպորտով իրականացված ուղևորափոխադրումները օգոստոսին աճել են 25%-ով (ծավալը՝ 27.5 մլն ուղևոր-կմ), հունվար-օգոստոսին՝ 44.8%-ով (ծավալը՝ 85.6 մլն ուղևոր-կմ)։

Էլեկտրատրանսպորտային ուղևորաշրջանառությունները օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, աճել են 10.1%-ով և կազմել 7.6 մլն ուղևոր-կմ։ Աճի գրեթե նույնպիսի դինամիկա է նաև հունվար-օգոստոսի կտրվածքով՝ 10.2% աճ (ուղևորաշրջանառության ծավալը՝ 60.3 մլն ուղևոր-կմ)։

Ավտոմոբիլային ուղևորափոխադրումները, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ուղևորաշրջանառության 88%-ը, նվազել են թե՛ ամսական, թե՛ ժամանակահատվածի կտրվածքով։

Այսպես, 2018 թվականի օգոստոսին ավտոմոբիլային ուղևորաշրջանառության ծավալը կազմել է 182.4 մլն ուղևոր-կմ, ինչը 6.3%-ով ցածր է 2017 թվականի օգոստոսի ցուցանիշից։ Իսկ հունվար-օգոստոսի կտրվածքով՝ ավտոմոբիլային ուղևորափոխադրումները նվազել են 7.8%-ով և կազմել 1 459.3 մլն ուղևոր-կմ։

Ուշագրավն այն է, որ ավտոմոբիլային ուղևորաշրջանառության մեջ ոտրնող տաքսիների ցուցանիշները հակառակը՝ կտրուկ աճել են։ Այս տարվա օգոստոսին տաքսիների միջոցով կատարված ուղևորաշրջանառությունը կազմել  8.1 մլն ուղևոր-կմ, ինչը 58.8%-ով բարձր է 2017 թվականի օգոստոսի ցուցանիշից։ Իսկ 2018 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ, տաքսիների միջոցով կատարված ուղևորաշրջանառությունն աճել է 30.7%-ով և կազմել 53.7 մլն ուղևոր-կմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս